|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եթե ամերիկացի գործարար Դոնալդ Թրամպը որոշի «գաղթել» ԱՄՆ-ից, ապա կարող է գնալ Վրաստան եւ նույնիսկ իր թեկնածությունն առաջադրել Վրաստանի նախագահի ընտրություններում: The New Yorker –ը գրում է, որ գործարարին այսպիսի առաջարկ է արել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` ԱՄՆ այցի ժամանակ:
Կմասնակցի՞ Թրամպը Վրաստանի նախագահական ընտրություններին, դեռ պարզ չէ, սակայն նա մտադրություն ունի իր թեկնածությունը ներկայացնել ԱՄՆ նախագահի 2012-ի ընտրություններին: Նա նույնիսկ պահանջել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծննդյան վկայականը` մտածելով, թե Օբաման ինչ-որ բան է թաքցնում:
Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության եւ Թրամպի միջեւ գործարք է կնքվել, ըստ որի` վերջինս ներդրումներ է կատարելու Վրաստանում. Թբիլիսիում եւ Բաթումում երկնաքերներ է կառուցելու:
Գործարքի կնքումից հետո կողմերը այն նշել են Four Seasons հյուրանոցում: