|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել էր, որ շարունակվում է իր հասցեին սպառնալքիների տարափը:
Ավելի վաղ դեսպանը նշել էր, Սիրիայի Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակի համար թուրքական սոցցանցերում հակառուսական հիստերիա է բարձրացել:
«Վերջին սպառնալիքներից մեկը, որին հանդիպել եմ, այն էր, որ մեկը գրել էր «Մենք երկնաքեր կսարքենք ձեր գանգերից» և «Դեռ կվճարեք մեր թափած արյան ամեն կաթիլի համար» և այլն», - Երխովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Դեսպանը նշում է, որ նման արտահայտությունները չպետք է անտեսվեն, քանզի դրանք վերաբերում են ոչ միայն դիվանագետներին, այլև ՌԴ-ին և նրա ներկայացուցիչներին. հայտնում է Yerkir.am-ը:
Անկարայում ռուսական ռազմական կցորդ Իրինա Կասիմովան ավել վաղ հայտնել էր, որ թուրքական իշխանությունները հավելյալ միջոցառումներ են ձեռնարկել՝ ռուս դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար: