|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Անցած հանգստյան օրերին, ոստիկանության ղեկավարության ու լրագրողների մասնակցությամբ, Ծաղկաձորում կազմակերպված քննարկման ժամանակ Ալիկ Սարգսյանը խոսել է իր ենթականերից մեկի մասին, որը «ասուլիսներում իր իրավասություններին չվերաբերող հայտարարություններ է անում»:
Չնայած նա հրաժարվել է այդ ենթակայի անունն ասել, բայց հարցուփորձերից հետո ակնհայտ է դարձել, որ քննադատությունն ուղղված է Երեւանի ոստիկանապետին:
Սարգսյանն ասել է, որ իրականությանը չի համապատասխանում մեկ շաբաթ առաջ ասուլիսում Ներսես Նազարյանի հնչեցրած պնդումը, թե Ազատության հրապարակի հետ կապված գործողություններում ոստիկանությունը գործել է իր՝ Երեւանի ոստիկանապետի որոշումների հիման վրա: Նազարյանն այդ կերպ ընդգծել էր ոստիկանության համակարգում իր ունեցած դիրքը, ինչն էլ փորձել է հերքել Սարգսյանը՝ պնդելով, որ նման կարեւոր հարցերում որոշումները կայացնում է ինքը: