Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հաստատել է, որ «երկնագույն սաղավարտներին» հրաման է տվել ուժ գործադրել Քոթ դ'Իվուարի` դեկտմբերի ընտրություններում պարտված նախագահ Լորան Գբագբոյի դեմ:
Նրա խոսքերով` ՄԱԿ-ի եւ Ֆրանսիայի ռազմական ուղղաթիռները ռմբակոծել են Գբագբոյի կեցավայրը` «Աբիջանի խաղաղ բնակչությանը եւ մեր խաղաղարարներին սպառնացող ծանր սպառազենը ոչնչացնելու համար»:
Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այդ մասին տեղյակ է պահել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
«Ինձ հատկապես անհանգստացնում են երկրի հումանիտար իրադրությունը եւ մարդու իրավունքների խախտումները: Այդ բռնությունից տուժում են քաղաքացիական անձինք, մարտերը պետք է դադարեցվեն: Պարոն Գբագբոն պետք է անհապաղ հեռանա»,- ասել է Պան Գի Մունը:
Հիշեցնենք, որ Աբիջանում նորընտիր նախագահ Ալասան Ուատտարի ուժերը ՄԱԿ-ի եւ ֆրանսիական զինուժի օգնությամբ նախկին նախագահ Գբագբոյին զինաթափելու անհաջող փորձեր են անում: