|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Լիբիացի ապստամբների ղեկավար Աբդել Ջալիլն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաձայն են ժամանակավոր զինադադար կնքել` պայմանով, որ կառավարական զորքերը կլքեն երկրի արեւմտյան քաղաքները` ապահովելով դրանց բնակիչների խոսքի ազատությունը:
Ջալիլը հերթական անգամ հայտարարել է, որ իրենց զենք պետք կլինի, եթե Քադաֆիի ուժերը «շարունակեն ճնշել խաղաղ բնակչությանը»:
Նշենք, որ երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդես էր եկել լիբիացի ապստամբներին զինելու գաղափարի դեմ: Ստոկհոլմում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ «հարկավոր է պաշտպանել Լիբիայի ժողովրդին, ոչ թե զինել»:
Վերջին օրերին Քադաֆիին հավատարիմ ուժերը, չնայած կոալիցիոն ուժերի ավիահարվածներին, մի շարք հաջող գործողություններ են իրականացրել: «Ֆրանս պրեսի» տվյալներով` այսօր առավոտյան ճակատային գիծն անցել է Բենգազիի բանալի համարվող Աջաբիա քաղաքից 40 կմ հեռավորության վրա: