|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը 10 բարձրաստիճան ոստիկանների ազատել է աշխատանքից, որպեսզի Ռուսաստանի «ճարպակալած» ոստիկանությունը բարեփոխվի: Ընդ որում` աշխատանքից ազատվածների մեծ մասը գեներալ-մայորի կոչում ունեն:
Պաշտոնական Կրեմլը ավելին չի հայտնել, սակայն, ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, գեներալները հասել էին թոշակի տարիքին:
Մեդվեդեւը հայտարարել է, որ կաշառակերությունը ոստիկանությունում մեծ ծավալների է հասել, եւ 2009-ի վերջին էլ այս պատճառով ոստիկանության աշխատակիցների 20 տոկոսը հեռացվել էր աշխատանքից:
Անցած շաբաթ Կրեմլը նաեւ պաշտոնանկ է արել 6 բարձրաստիճան զինվորականների: