|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.
«Հայաստանում նույնիսկ ամենաօրինապահ քաղաքացին, այսպես թե այնպես, բախվել է ոստիկանների հետ։ Շատերը գիտեն իրենց անձնական փորձից, ավելի լավ է հեռու մնալ։
Վանաձորի ոստիկանության աշխատակիցների կողմից Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ բռնությունների հետ կապված վերջին իրադարձությունները վրդովեցրել են ՀՀ-ի հազարավոր քաղաքացիների։ Ծեծը, խոշտանգումները և այլ ապօրինի գործողությունները քաղաքացիների նկատմամբ դարձել են նիկոլական Հայաստանի ամենօրյա իրականություն։ Ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած վերջին միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է իրավապահ համակարգի վատթարացման մասշտաբներն ու աստիճանը։
Զարմանալի չէ, որ քաղաքացիների մեծ մասը վախենում է ոստիկաններից, մյուս մասը ՝ նրանց կատաղի ատում։ Վախն ունի իր սահմանները, որոնք անցնելուց հետո վախը վերածվում է ատելության:
Ոստիկանական «բեսպրեդելը» նիկոլական ՀՀ-ում դառնում է համատարած երևույթ.մարդկանց ծեծում են քաղաքների կենտրոնում, ոստիկանական բաժանմունքներում, զանգվածային միջոցառումների ժամանակ, փողոցներում, մարզադաշտերում․․․
Այսօր շատ ու շատ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելը շատ ավելի հեշտ է, քան անվնաս մնալը»։