|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայում բերման են ենթարկել ադրբեջանական «ВБОН» («Во благо общего народа») կազմակերպության ղեկավարներին, որի անդամները մարդկանց ծեծում են համանցանցում գրառումների համար. հայտնում է Readovka թելեգրամյան էջը։
Այսօր Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել Բայրամով Ռագիբ Նիզամ օղլուին՝ ВБОН-ի ուժային կառույցի ենթադրյալ ղեկավարին, և Աղաև Ռոման Մաթլաբ օղլուին: Երկուսն էլ մեղադրվում էին Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 213 (խուլիգանություն) հոդվածի երկրորդ մասով: Այդ մասին հայտնել է Անդրեյ Աֆանասևը՝ «Երկգլխանի արծիվ» ընկերության մոսկովյան մասնաճյուղի ղեկավարը:
Գործով զբաղվում է Մոսկվայի ՆԳՆ հետաքննության վարչությունը:
Ձերբակալվածներից մեկը՝ լրագրող Ռոման Աղաևը, Խիմկիից «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Ալիև Խանոգլան Սալե օղլուի օգնականն է: Իսկ Բայրամովը մինչև վերջերս Մոսկվայում ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ակտիվ անդամ էր: