|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ ճեպազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե բազմաթիվ թերթեր` անգամ խիստ ընդդիմադիր, այնպիսի ստեր են հրապարակել իր եւ իր ընտանիքի մասին, որ տարրական էթիկա եւ բարոյականություն ունեցողը պետք է թույլ չտար:
«Վաղվա օրը միշտ գալու է, եւ եթե դա է լինելու այս որակը, որ հիմա տիրում է որոշ ընդդիմադիր շրջանակներում, եթե սա է լինելու պետության որակը` վաղը-մյուս օրը, երբ լինելու է իշխանափոխություն, ուրեմն դա մեզ պետք չէ, որովհետեւ դա նշանակում է, որ ոչ մի փոփոխություն չի լինելու:
Այդ փոփոխությունը քաղաքական դաշտում, ընդդիմադիրների մոտ ու նաեւ լրագրության մեջ պետք է լինի հիմա, որակապես պրոֆեսիոնալ ձեւով եւ բարոյականության ու մասնագիտական բարձր չափանիշով: Իսկ եթե ոչ` փոխարինելու ենք իշխանությունը ընդդիմությամբ, եւ իրենք շարունակելու են նույն որակներով: Այդ հարցը հիմա պետք է լուծենք` մինչեւ առաջ քայլելը»,- ասել է քաղաքական գործիչը: