|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ տեղեկացանք երկու կադրային նշանակման մասին: Մեկը վերաբերում է Երեւանի քաղաքապետարանին. քաղաքապետի խորհրդական է նշանակվել Ալիկ Գեւորգյանը, որը խորհրդային երկրի փլուզումից հետո Էրեբունու գործկոմի նախագահ է աշխատել եւ համարվում է գործադիրի հին «զակալկայի» մասնագետ:
Մյուսը` կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ է նշանակվել Նոնա Սահակյանը, ով, կարելի է ասել, հատուկ այս նպատակով ժամանել է Ղարաբաղից: Նա Բակո Սահակյանի եղբոր դուստրն է: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հանրակրթության պետի տեղակալը մասնագիտությամբ բժիշկ է: Հավանաբար նախարար Աշոտյանը որոշել է ԿԳՆ-ն սահուն վերածել առողջապահության նախարարության` այստեղ արդեն բավական լուրջ թիվ են կազմում բժիշկները: