|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 23-ին` ժամը 10.20-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Առափի գյուղի գերեզմանատան մոտ ակտիվացել են սողանքային երևույթները: Հողաշերտի մի զանգված սահել է ներքև եւ վնասել գյուղացիներից մեկի տան պատը` առաջացնելով փլուզման վտանգ:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները տարհանել են տան բնակիչներին: Շիրակի մարզպետի կարգադրությամբ` նրանց գյուղի դպրոցում սենյակներ են հատկացվել: