|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լիբիական Բենգազի քաղաքից 60 կմ հեռավորության վրա գտնվող Ջարջուրա բնակավայրոմ այս գիշեր նավերից ծովային դեսանտ են իջեցրել Քադաֆիին հավատարիմ կառավարական զորքերը, որոնք արագորեն շարժվում են դեպի քաղաքի ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Ալ Ջազիրան», արդեն դաժան մարտեր են ընթանում քաղաքի մոտակայքում: Բջջային կապը չի գործում: Ժողովրդին ուղղված «ի զեն» կոչերը հնչում են Բենգազիի բոլոր մզկիթներից ու ռադիոկայաններից:
Կառավարական զորքերի հարձակումները հաջողությամբ հետ են մղում Տրիպոլիից 208 կմ հեռու գտնվող Միսուրատի բնակիչները, սակայն պայքարը գնալով թեժանում է: Հարձակվողները ` որպես կենդանի վահան, օգտագործում են պատանդ վերցված խաղաղ բնակչությանը, այդ թվում` կանանց եւ երեխաներին: