|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը կայանալու է մարտի 5-ին Սոչիում: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
Բրայզան նաեւ հայտարարել է, որ ինքն ամեն ինչ անելու է բանակցային գործընթացում համանախագահներին օգնելու համար: «Հիմնական նպատակը պետք է լինի երկկողմ փոխզիջումների միջոցով երկարատեւ խաղաղության հաստատումը»,- ասել է դեսպանը:
Բրայզան նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորումը բացառվում է, եւ համանախագահների առջեւ դրված հիմնական խնդիրը հենց դա է:
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը ի պատասխան մեր հարցմանը` հաստատո՞ւմ է, արդյոք, հնարավոր հանդիպման մասին Բրայզայի հայտարարությունը, պատասխանեց. «Մենք ՀՀ նախագահի այցերի եւ ժամկետների մասին տեղեկացնում ենք պատշաճ ժամկետում եւ ըստ կարգի»: