|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն սեպտեմբերին Սոչիում. հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաների:
Նրանց խոսքով՝ քննարկման հիմնական թեման լինելու է իրավիճակը սիրիական Իդլիբում: Ավելի վաղ Թուրքիան հայտնել էր սեպտեմբերի 12-ին Իդլիբում երկու զինծառայողի մահվան մասին:
«Օրակարգի գլխավոր հարցը Սիրիան է, մասնավորապես՝ Իդլիբը: Իդլիբի (2020 թ. մարտին հրադադարի ռեժիմի) համաձայնագրի պայմանները լիովին չեն իրականացվել»,- Reuters-ը մեջբերում է աղբյուրներից մեկին: Նրա խոսքով՝ Էրդողանը Սոչի կայցելի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր նիստին մասնակցելուց հետո, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ից 27-ը:
Անցյալ երկուշաբթի Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Կրեմլը հանդիպման մասին չէր հայտարարել մինչև հաջորդ օրը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դա բացատրել էր անվտանգության նկատառումներով: