Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Այսօր Հայաստանի նկարիչների միությունում աշխատանքն է սկսել ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Էքսպոմեդիա» կենտրոնի ջանքերով արդեն երրորդ անգամ կազմակերպվող ART EXPO-2011 արվեստների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Իրենց տաղավարներով այցելուներին են ներկայանում մոտ հինգ տասնյակ պետական, հասարակական, մշակութային կազմակերպություններ` թանգարաններ, ցուցասրահներ, թատրոններ, փառատոներ: Ցուցադրվում են նաեւ հոբելյանների կապակցությամբ հրատարակված ալբոմներ, խտասկավառակներ: