կարևոր
6034 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-29 19:12
Քաղաքական

Այս անգամ ոտքի կանգնենք, սա երրորդ փորձն է, իսկ երրորդ փորձը միշտ հաջողվում է․ Աղվան Վարդանյան

Մենք պետք է հասկանանք, որ այս իշխանությունը, որ եկել է, ինքը մեր հետ կապ չունի, մարտունեցու հայ տեսակի հետ կապ չունի։ Այս մասին Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայատան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Եթե համակերպվենք իրենց բերած ավերի հետ, վաղը այդ ամենը մտնելու է Մարտունի քաղաք, մտնելու է մեզանից յուրաքանչյուրի ընտանիք, տեսնելու եք ձեր թոռը չգիտեմ ինչ է դառել, ձեր տունը կառավարում է մեկը, որը ոչ տատուն է քաշել, ոչ պապուն է քաշել, ոչ էլ՝ հորեղբորը։ Մենք պետք է հասկանանք, որ սրանք ուրիշ սորտ են և այսօր եկել են Հայաստանում գրավել են իշխանություն, մարդիկ, ովքեր իրենց կյանքում ոչինչ չեն ներկայացնում, որևէ արժեք չեն ստեղծել, որևէ բարոյականություն չեն ունեցել, որևէ կերպ իրենց աշխատանքով չեն արդարացրել իրենց։ Նայեք Ձեր շրջանների մարզպետներին, գյուղապետներին, որ նշանակում են, ու պետք է հասկանանք, որ այս ամենը վերաբերվում է ամեն մեկիս։ Սա ոչ դաշնակցության խնդիրն է, ոչ էլ, սա ամեն մեկիս խնդիրն է։ Սրանք դավաճան են, հասկանալով, թե՝ առանց, փողով, թե՝ առանց։ Հեռացնելու ձևը մեկն է՝ չպետք է վախենալ որևէ բանից, իրենք են վախենում, Նիկոլ ասվածը ամենավախկոտ մարդկանցից մեկն է, եթե հազար ոստիկանով է իրեն շրջապատում, եթե Ծիծեռնակաբերդ է գնում ծաղիկների տակ նայում ռումբ կա թե չկա, պատկերացնո՞ւմ եք սրանք ոնց են կպած իրենց իշխանությանը։ Իրենք վախկոտ են, բայց մենք չպետք է վախկոտ լինենք, չասենք մեր հարևանը իշխանավոր է՝ մեզ թարս կնայի, կամ կարող է մանկապարտեզում կինս աշխատում է  դրա պատճառով կզրկվի աշխատանքից և այլն։ Տղամարդիկ ենք չէ՞, մի հատ մտածենք կարանք մի ամիս հետո այստեղ լինենք ոչ թե 120 այլ 500 հոգի Մարտունիից ,թեկուզ ոտով գան Երևան, այստեղ գան նաև Տավուշից և մյուս տեղերից, սա պետք է անենք՝ ուզում ենք հայ աշխատող տեսակը ապրի, պետություն ունենաք, հայրենիք ունենաք, ոչ թե սարսափով սպասեք սարի գլխից երբ են մեր տունը ռմբակոծելու։ Պետք է մտածել որպես հայ մարդ, որ հազար տարի եկել ենք սերնդեսերունդ՝ վերանալու ենք, դառնալու ենք ուրիշի նոքյար։ Այս անգամ ոտքի կանգնենք, սա երրորդ փորձն է, իսկ երրորդ փորձը միշտ հաջողվում է»,- ասաց նա։