|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արտաշատի Մխչյան համայնքին ենք մոտենում, այսօր եղանակը լավ է՝ անձրև չկա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով Ապարան-Երևան քայլերթի հետ շարժվում է դեպի մայրաքաղաք։
ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը նկատեց, որ Մխչյանի մեր հայրենակիցները դրոշներով դուրս են եկել՝ դիմավորելու քայլերթի մասնակիցներին և միանալու երթին։
«Վաղվանից պայքարի վճռական փուլն է, հորդորում ենք գալ հանուն մեր երկրի, հանուն մեր ապագայի»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին միավորվեն համազգային հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․