Փոխարժեքներ
10 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
2020թ-ի նոյեմբեր ամսին ստորագրված փաստաթղթից հետո սա արդեն երրորդ լայնամասշտաբ հարձակումն է՝ բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս պնդում է, որ նախահարձակ են եղել, իբրև կասեցնելու հայկական ԶՈւ-ին։ Որպես ԶՈւ ԳՇ պետի տեղակալ պաշտոնապես հայտարարում եմ, որ հայկական ԶՈւ-ի կողմից ոչ մի նման բան չնախատեսված չի եղել, քանի որ դա հակասում է մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին։ Այս մասին Սյունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ընթացքում ասաց ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը։
Նրա խոսքով՝ այսօր օրվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, բացառությամբ կրակի ռեժիմի մի քանի խախտումների։
«Վերջին խոշոր խախտումը եղել է երեկ առավոտյան` Ջերմուկի շրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ, որոնց հետևանքով զոհեր ենք ունեցել»,- ասաց Մարտիկյանը։