|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Այսօր մեկնարկել է 61-րդ ամենամյա Բեռլինալեն: Կինոփառատոնը բացվել է Քոեն եղբայրների` արդեն «Օսկարի» առաջադրված «Երկաթե ամրությունը» ֆիլմով, որը միայն ամերիկյան կինոշուկայում հասցրել է հավաքել 155 միլիոն դոլար:
Մրցութային մասում առաջադրված է 22 ֆիլմ: Կազմակերպվելու է նաեւ Ինգմար Բերգմանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, ներկայացվելու է սննդի մասին պատմող ֆիլմերից կազմված հատուկ ծրագիր, Խոդորկովսկուն նվիրված վավերագրական ֆիլմ եւ այլն:
Մրցութային գրեթե բոլոր ֆիլմերը հավակնում են «Ոսկե արջին»: Իսկ տղամարդու եւ կնոջ լավագույն դերակատարման, ինչպես նաեւ լավագույն ռեժիսուրայի համար տրվող «Արծաթե արջի» համար այս տարի պայքարելու են կինոաշխարհի առաջատարները:
Կինոփառատոնը տեւելու է մինչեւ փետրվարի 20-ը: