|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախյան պետերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը 2012-ին կավարտվի,-այս մասին օրերս հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Նրա տեղեկացմամբ` գալիք տարում նոր բնակարաններ կստանան մոտ 100 ընտանիքներ, իսկ մյուսները բնակարաններ կունենան 2012 թվականին:
2011թ. վերջին կամ 2012-ի սկզբին կմեկնարկի նաեւ փախստականների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը: Վարչապետի խոսքերով, նախագահի հանձնարարականով այժմ ուսումնասիրվում են փախստականների բնակարանային պայմանները: