|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Տարբեր տրամաչափի պաշտոնյաներից հաճախակի կարելի է լսել «մենք այդքան հնարավորություն չունենք», «մեր միջոցները սուղ են» և այսպես շարունակ, երբ խոսքը այս կամ այն խնդրի լուծման համար գումար հատկացնելու մասին է: Սակայն պարզվում է՝ ՀՀ Կառավարությունը տարբեր կարգի պետական պաշտոնյաների համար պետբյուջեի միջոցներով՝ հարկատուների հաշվին, բնակարաններ գնելու համար գումարներ ունի:
Հոկտեմբերի 2-ին ՀՀ Կառավարությունը 754 միլիոն 805 հազար դրամ է հատկացրել մի քանի գերատեսչությունների՝ նրանց աշխատակիցների համար բնակարաններ գնելու նպատակով: Մասնավորապես ԱԱԾ-ին հատկացվել է 129 մլն 244 հազ. դրամ, ոստիկանությանը՝ 348 մլն 862 հազ. դրամ, դատախազությանը՝ 52 մլն 401 հազ. դրամ, ՊՊԾ-ին՝118 մլն 856 հազ. դրամ, ՀՔԾ-ին՝30 մլն 687 հազ. դրամ և ֆինանսների նախարարությանը՝ 74 մլն 753 հազ. դրամ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։