|
Փոխարժեքներ
01 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 419.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7071 |
| GBP | ⚊ | £ 487.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը 2026 թվականի ապրիլի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը։ Գրում է 24News-ը։
ՍԴ դատավորը համատեղ սեփականության իրավունքով բնակելի տուն է հայտարարագրել, որը գտնվում է Ջրվեժում։ Հայտարարագրել է 2 բնակարան Երևանում՝ համատեղ սեփականության իրավունքով և 2 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք Երևանում, որոնցից մեկը համատեղ, մյուսը միանձնյա սեփականության իրավունքով։ Հաշվետու տարվա վերջում առկա անշարժ գույքը մնացել է անփոփոխ։
Սեդա Սաֆարյանը տարվա սկզբում բանկերից մեկում ունեցել է 765,282 դրամ, տարվա վերջում այն կազմել է 1,439,586 դրամ։ Նա 1,500,000 դրամ կանխիկ գումար է հայտարարագրել, որը տարվա վերջում կազմել է մեկ միլոն դրամ։ ՍԴ դատավորը հաշվետու տարում ստացել է 21,640,117 դրամ եկամուտ, որից՝ 78,033 դրամը Աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարությունից, որպես այլ եկամուտ, 1,927,072 դրամը Ֆինանսների նախարարությունից, որպես եկամտահարկի վերադարձ, 19,635,012 դրամը ՍԴ-ից, որպես աշխատավարձ։
Հիպոտեկով բնակարան գնելու համար Սեդա Սաֆարյանը բանկերից մեկից ստացել է 6,480,329 դրամ վարկ։ Նա վարկի մարմանն ուղղված վճարել է 12,513,371 դրամ։
Սեդա Սաֆարյանի ամուսինը՝ Սեյրան Կյուրեղյանը, աշխատանքի վայր նշել է Սահմանադրական դատարանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարսն ու ամուսինը աշխատանքի են անցել ՍԴ-ում։
Այսպես՝ Սաֆարյանի ամուսինը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով 4 անշարժ գույք։ Նա հայտարարագրել է TOYOTA մակնիշի ավտոմեքենա 2004 թվականի արտադրության, որը նվիրատվություն է ստացել 2022 թվականին։ Բանկերից մեկում նա ունեցել է 728,734 դրամ գումար, որը տարվա վերջում կազմել է 657,744 դրամ։
Հաշվետու տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 17,131,541 դրամ, որից 1,172,160 դրամը ստացել է ՊՆ-ից, որպես կենսաթոշակ 714,381 դրամը ստացել է ՍԴ-ից, որպես աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, 7,510,000 դրամ ստացել է «ԿԵՆԱՑ ԾԱՌ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ»-ից, որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում, 1,540,000 դրամ ստացել է «ՔԻԴՆԵՍ» մանկական զարգացման կենտրոնից, որպես վարձակալության դիմաց ստացված վճար և 6,195,000 դրամ ստացել է «ԵՐԵՔ-ԽՆՁՈՐ» մանկական զարգացման կենտրոնից, որպես վարձակալության դիմաց ստացված վճար։
Հաշվետու տարում վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 6,480,329 դրամ։ Նա հանգստի համար ծախսել է 3,300,000 դրամ, անշարժ գույքի վերանորոգման համար՝ 2,000,000 դրամ։
Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանը Ազգային ժողովի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի նիստում տրված երդմամբ ստանձնել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը: