|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի քաղաքացիները համարում են, որ դեռ վաղ է խոսել ընտրությունների մասին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Սոցիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը` ներկայացնելով դեկտեմբեր-հունվարի ամիսներին անցկացված հարցման արդյունքները:
Այնուամենայնիվ, հարցման մասնակիցների կարծիքով` առաջիկա ընտրություններում կհաղթի Հանրապետական կուսակցությունը, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է, երրորդ տեղում` ՀՅ Դաշնակցությունը: Հայ ազգային կոնգրեսը եւ Ժողովրդական կուսակցությունը համարյա նույնչափ ձայներ են հավաքել:
Ըստ Գ. Պողոսյանի` այս ամենից կարելի է եզրակացնել, որ ընդհանուր պատկերը չի փոխվել, թեեւ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի ընտրությունների ժամանակ: «Ժողովրդի համար միեւնույն է, թե ով կընտրվի: Մարդկանց համար կարեւորը նորմալ սոցիալական պայմաններում ապրելն է»,- նշել է ասոցիացիայի նախագահը: