|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կիրակի օրը Մեքսիկայի կենտրոնում նավթամուղ է պայթել՝ երբ գողերը փորձել են նավթ գողանալ: Պայթյունի արդյունքում 27 հոգի մահացել են:
Իշխանությունները տեղեկացրել են, որ մահացածներից 12-ը երեխաներ են եղել: Պայթյունը 3 մղոն շառավղով է ազդել՝ վիրավորելով առնվազն 52 հոգու և այրելով ավելի քան 115 տուն:
Հիմնական պայթյունը, որին հաջորդել են 4 փոքր պայթյուններ, հարյուրավոր մարդկանց ստիպել է փախչել Մեխիկոյի արևելքում գտնվող Սան Մարտին Տեքսմելուկան քաղաքից:
Պետական սեփականություն հանդիսացող «Petroleos Mexicanosե ընկերությունն իր հայտարարությունում ասել է, որ փակել է նավթամուղը:
Իշխանությունները տեղեկացրել են, որ կեսօրին կրակը հանգցվել է: Տարածքը առանց էլեկտրականության և ջրի է եղել:
Նավթի ընկերությունից հաճախ են գողություն անում, որի արդյունքում այն իր արտադրանքի 10 տոկոսը կորցնում է: