|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է երկրի պատմության մեջ նկարների ամենախոշոր գողությունը, որը կատարվել էր 23 տարի առաջ: Հանցագործները, որոնց անունները չեն նշվում, առեւանգել էին արվեստի 13 գործ` ընդհանուր` 500 մլն դոլար արժողությամբ:
Հետաքննությամբ պարզվել է, որ երկու հանցագործ` ոստիկանի համազգեստով, մտել են պատկերասրահ եւ կապկպել պահակներին: Պատկերասրահի դահլիճներում նրանք անցակցրել են 1,5 ժամ` ընտրելով նկարները, որոնք միացված չեն եղել ազդանշանային համակարգին: Դրանց թվում են եղել Ռեմբրանդտի, Դեգայի, Մոնեի եւ Վերմեերի կտավները:
Գողությունից հետո նկարներն անմիջապես տեղափոխել են այլ նահանգ եւ վաճառքի հանել 20 տարի անց: Ներկայումս նկարները կարող են գտնվել մարդկանց մոտ, ովքեր չեն էլ կասկածում, որ դրանք ժամանակին գողացված են եղել: