|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Համացանցում տեղադրվել է տեսնայութ, որում Թուրքիայի վարչապետ Էրդողանը 1994 թվականին խոսում է գողության մասին.
«Մինչ օրս ո'չ լսել, ո'չ էլ տեսել եմ այնպիսի հայր, որ որդուց գողություն սովորի: Գողությունը հորի'ց է անցնում որդուն, ոչ թե որդուց` հորը: Այս իսկ պատճառով, բնականաբար, գողությունը իշխանությունից անցնում է ներքևի խավ, որտեղից էլ թափանցում է հասարակություն»:
Զարմանալի է, չէ՞, որ «կաշառակերության և կոռուպցիայի» ցուցակում հայտնված երկրի վարչապետը, որի որդու անունը նույնպես տեղ գտավ այդ ցուցակում, տարիներ առաջ ինչպիսի վստահությամբ է խոսում գողության մասին: Նրա խոսքերից կարելի է հետեւություն անել, որ որդին` Բիլալ Էրդողանը, իրե՞նից է սովորել գողությունը: Նա կրկին հակասեց ինքն իրեն: