|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում 55-ամյա տղամարդը 50.000 ԱՄՆ դոլար է պահանջել նույն մարզի բնակչից՝ սպառնալով առեւանգել երեխաներին, պայթեցնել տունը։
Առաջին սպառնալիքն Արարատի մարզի բնակիչ Վ. Ղազարյանն ստացել է 2019 թվականի փետրվարի 13-ին, իսկ երկրորդը՝ փետրվարի 28-ին. նամակով 55-ամյա տղամարդը վերահաստատել է պահանջը։
Նշենք, որ տուժողը եւ նրա տունը ոչնչացնել սպառնացող տղամարդը ոչ միայն նույն մարզի բնակիչ են, այլ նաեւ՝ համագյուղացիներ։
Նախաքննական մարմինը 55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով շորթման համար, սակայն նա ազատության մեջ է. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը։
Մեր տեղեկություններով՝ քրեական գործով ավարտվել է նախաքննության ավարտի մասին ու գործն ուղարկվել դատարան։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան