|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Հունաստանում նոր ընդհանուր գործադուլ է սկսվել՝ զայրացած միությունները բողոքում են նոր հաստատված աշխատանքային բարեփոխումների և աճող գործազրկության դեմ:
Առանձին ցույցեր են նախատեսվում: Այս գոծադուլը այս տարի կազմակերպված գործադուլներից 7-րդն է:
Բոլոր օդային, երկաթուղային և լաստանավային ծառայությունները դադարեցվել են, իսկ երթևեկությունն Աթենքում խիստ կխաթարվի, քանի որ տրանսպորտի աշխատակիցները և տաքսիների վարորդները նույնպես մասնակցելու են գործադուլին:
Լրագրողները նույնպես 24 ժամանոց գործադուլ են անում, որի արդյունքում երկրում 24 ժամ հեռուստատեսության, ռադիոյի,ինտերնտեի նորություններ չեն լինի, իսկ վաղը օրաթերթերը չեն տպագրվի:
Երեկ ուշ երեկոյան կառավարությունը խորհրդարանում կարևոր քվեարկություն է հաղթել՝ աշխատանքային բարեփոխումների նոր փաթեթի վերաբերյալ, որի մեջ ներառվում է վճարումների կրճատումներ, ածխատավարձերի նվազեցումներ և այլ «բարեփոխումներ»: