|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
30 տարի առաջ այս օրը աշխարհը մեծ կորուստ ունեցավ: 1980 թ.-ի դեկտեմբերի 8-ի երեկոյան Ջոն Լենոնը ձայնագրման ստուդիայից տուն էր վերադառնում, երբ ատրճանակի հինգ փամփուշտները կանգնեցրին նրան: Ջոն Լենոնը սպանված էր, իսկ աշխարհը դեռ երկար ժամանակ չէր կարողանում հավատալ ու համակերպվել այդ մտքի հետ։
Ջոն Լենոնը, ռոք-երաժիշտ լինելուց բացի, խաղաղության խոսնակ էր ու փորձումէր իր երաժշտությամբ խաղաղություն քարոզել աշխարհում: Կորցնելով նրան՝ աշխարհը կորցրեց շատ ավելին, քան ուղղակի երաժշտի:
Բոլորս էլ գիտենք և լսում ենք նրա երգերը: «Give peace a chance» երգը, որտեղ նա խաղաղություն է քարոզում ու մաղթում աշխարհին, համաշխարհային հիթ է: Նրա մեկ այլ՝ «Imagine» ստեղծագործությունը շարունակում է սիրելի մնալ միլիոնավոր մարդկանց համար:
Լենոնը չկա, բայց սեր եւ խաղաղություն քարոզող նրա երգերը ապրում են: