|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս տարվա հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 487.902 զբոսաշրջիկ, ինչը 15,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի համոզմամբ մինչև տարեվերջ այս թիվը կհատի 600.000-ի սահմանը: Հայաստանից արտերկիր մեկնող զբոսաշրջիկների թիվը նույնպես աճել է մոտ 19 տոկոսով, սակայն նախորդ տարվա համեմատ նվազել է Թուրքիա հանգստանալու մեկնող զբոսաշրջիկների թիվը: «Թուրքիա գնալու հիմնական պատճառը ծովափնյա հանգիստ վայելելն էր, սակայն այժմ էժան այլընտրանքն է ավելացել»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով առաջին տեղում է Ռուսաստանի Դաշնությունը, նրան հետեւում է Վրաստանը։ Իսկ Իրանից Հայաստանում հանգստանալ ցանկացողների թիվը գրեթե կրկնակի աճել է։