|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2010 թ., նախորդ տարվա համեմատ, ավելացել է մահացությունների թիվը. մահացել է 1341 մարդ, նախորդ տարի` 1266:
Օրերս հրավիրած մամուլի ասուլիսում ժողովրդագրական ցուցանիշները ներկայացնելու ժամանակ ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը տեղեկացրել է, որ մեռելածինների թիվը նույնպես աճել է՝ 13 երեխա, նախորդ տարի` 7: Մինչեւ 1 տարեկան մահացած երեխաների թիվը նույնպես աճել է՝ 30-ից հասնելով 34-ի: Տարվա ընթացքում մայրական մահացության դեպք չի գրանցվել, ինչպես նախորդ մի քանի տարիներին:
«Ըստ հիվանդության դասերի` մահացածության պատճառական կառուցվածքում բարձր տեսակարար կշիռ ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` 66.1տոկոս»,- տեղեկացրել է Մանուշ Մինասյանը:
Վիճակագրական տվյալներով` մինչեւ 70 տարեկան մահացածները կազմել են ընդհանուրի 26,1 տոկոսը, 70-74 տարեկանները` 12,5 տոկոսը, 75-79 տարեկանները` 15.8 տոկոսը, 80-84 տարեկանները` 22.8տոկոսը, 85 եւ բարձր տարիքի մահացածները` 22,8 տոկոսը: