|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՌԴ նախագահական ընտրություններին, որոնք կկայանան 2024 թվականի մարտին, դիմողների թիվը, ովքեր ցանկանում են իրենց թեկնածությունն առաջադրել, հասել է 30-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, փոխանցում է Lenta.ru-ն։
«Իհարկե, քարոզարշավը լինելու է մրցակցային, քանի որ ակնհայտ է, որ թեկնածուները մեկից ավելի են լինելու։ Ամեն դեպքում, այժմ արդեն թեկնածու դառնալու 30-ից ավելի դիմորդ կա»,- ասել է Պամֆիլովան։
Նրա խոսքով, նախագահի թեկնածուներն այժմ գտնվում են «կազմակերպչական ժամանակում», երբ անցկացնում են հանդիպումներ, համագումարներ և միջոցառումներ։ Միաժամանակ, ըստ ԿԸՀ ղեկավարի, ընտրություններում մրցակցության աստիճանը կախված է ոչ այնքան թեկնածուների թվից, որքան նրանց որակից։
Ռուսաստանի նախագահի պաշտոնի հավակնորդների թիվը վեց օր առաջ 16 մարդ էր։ Ինչպես հայտնել է Պամֆիլովան, նախագահական քարոզարշավն արդեն թեւակոխել է ակտիվ փուլ։
Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները 2024 թվականին կանցկացվեն երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-ից 17-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ռազմական դրության պայմաններում թույլատրել է քվեարկությունը նոր մարզերում: