|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ ընդունել է, որ կարող է առաջադրվել նոր նախագահական ժամկետի համար, հայտնում է NTV Haber-ը։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային մասնաճյուղերի համագումարում թուրք հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլըսեսն Էրդողանին հարցրել է՝ արդյոք կառաջադրվի հաջորդ ընտրություններում։
«Եթե դու կողմ ես, ուրեմն ես էլ եմ կողմ»,- պատասխանել է Էրդողանը։
2023 թվականի մայիսին Էրդողանը հաղթել է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և երրորդ անգամ ընտրվել նախագահի պաշտոնում։ Նա պաշտոնավարելու է մինչև 2028 թվականը։
Էրդողանն իշխանության է արդեն 20 տարի. նա վարչապետ էր 2003 թվականից, իսկ նախագահ է դարձել 2014 թվականին:
Երկրի Սահմանադրության համաձայն՝ Թուրքիայի նախագահը չի կարող պաշտոնավարել երկու ժամկետից ավելի։ Այնուամենայնիվ, Թուրքիայի արդարադատության նախարարությունը «զրոյացրել» է Էրդողանի երկրորդ ժամկետը՝ ասելով, որ այն չի հաշվվում այն բանից հետո, երբ երկիրը 2018 թվականին Սահմանադրությունը փոխելուց հետո խորհրդարանական կառավարման ձևից անցում է կատարել նախագահականի: