|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունական «Kathimerini» թերթն անդրադարձել է սահմանադրությունում և ընտրական օրենսգրքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացվելիք հնարավոր փոփոխություններին։ Եթե դրանք ի կատար ածվեն, ապա Թուրքիայի նախագահը կարող է ավելի քան 2 անգամ վերընտրվել իր պաշտոնում, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Հունական թերթն ընդգծել է, որ այդպիսով Էրդողանը ցանկանում է «ցմահ լինել Թուրքիայի նախագահ»։ Նաև նշվել է, որ Էրդողանի նպատակն է այս փոփոխություններում այլևս հույսը չդնել ազգայնականների հետ համագործակցության վրա՝ դրանով իսկ ազատվելով հավասարակշռող ուժերից։
Հոդվածում հիշեցվել է, որ Էրդողանն արդեն իսկ հանրության հետ կիսվել է ընտրական օրենսգրքում և սահմանադրությունում իր ուզած փոփոխություններով և քննադատել նախագահական ընտրություններում 50 + 1 տոկոս ձայն հավաքելու դրույթը։
Բացի այդ Էրդողանը ջանքեր է գործադրում Արևմուտքի հետ հարաբերություններն ամբողջությամբ չխզելու համար և ակնկալում է հանդիպման հրավեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն կողմից։
Թերթի կարծիքով՝ Էրդողանն այժմ ունի բարձր ժողովրդականություն։