Փոխարժեքներ
22 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.53 |
EUR | ⚊ | € 444.42 |
RUB | ⚊ | ₽ 4.7057 |
GBP | ⚊ | £ 511.94 |
GEL | ⚊ | ₾ 141.18 |
«Եթե ՆԱՏՕ-ն մտադիր է մեր երկրի տարածքում տեղադրել հակահրթիռային համակարգ, ապա կառավարման հրամանատարությունը պետք է լինի մեր ձեռքում, այլապես մեզ համար անկարելի է այդպիսի բան ընդունելը», - Ստամբուլում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: «Թուրքիայի օդուժն այժմ աշխատում է այդ հարցի ուղղությամբ»,- ասել է Էրդողանը և հիշեցրել, որ այդ հարցը կքննարկվի նոյեմբերի 19-20-ը Լիսաբոնում հրավիրված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Էրդողանի հայտարարությանը հետևել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի պատասխանը: Milliyet օրաթերթին տված հարցազրույցում նա ասել է, որ եթե խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի գործողությանը, ապա այդ հարցում պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հյուսիսատլանտյան դաշինքը և հարկ եղած դեպքում ինքն էլ կսեղմի կոճակը: