|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Ռուսական դիզվառելիքի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը Մոսկվային լրացուցիչ եկամուտներ է ապահովում պատերազմ վարելու համար։ Հիմա Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը։
Նա հայտնել է, որ երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են հաստատել պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանին ուղղված պատժամիջոցների ամենածավալուն փաթեթը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին՝ դիզելային վառելիք մատակարարելու համաձայնության համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավորապես հանել էր ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները։