կարևոր
2452 դիտում, 21 ժամ առաջ - 2026-01-03 16:02
Աշխարհ

Եվրամիությունն ուշադիր հետեւում է Վենեսուելայի իրավիճակին. Կայա Կալաս

Եվրամիությունն ուշադիր հետեւում է Վենեսուելայի իրավիճակին. Կայա Կալաս

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարություն է տարածել Վենեսուելայի տարածքում ԱՄՆ իրականացրած օդային հարվածների եւ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ու նրա կնոջ գերեվարման վերաբերյալ։

«Ես խոսել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Կարակասում մեր դեսպանի հետ։ ԵՄ-ը ուշադիր հետեւում է Վենեսուելայում տիրող իրավիճակին։ ԵՄ-ը բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն լեգիտիմություն չունի, եւ պաշտպանել է խաղաղ անցումը։ Միջազգային իրավունքի սկզբունքները եւ ՄԱԿ կանոնադրությունը պետք է հարգվեն բոլոր հանգամանքներում»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարության մեջ։

Կալասը նաեւ ասել է, որ ԵՄ-ը զսպվածության կոչ է անում։

«Երկրում ԵՄ քաղաքացիների անվտանգությունը մեր գերակա խնդիրն է»,- ավելացրել է նա։