|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելն ուշադիր հետևում է բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործին և կապի մեջ է բոլոր կողմերի հետ. РИА Новости-ին ասել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը:
Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը Լապշինին, ով ադրբեջանական «սև ցուցակում» է ԼՂՀ այցելության համար, որոշել էր հանձնել Ադրբեջանին: Մինսկի քաղաքային դատարանն այդ որոշումը թողել էր ուժի մեջ: Բլոգերի փաստաբանները որոշումը բողոքարկել էին Գերագույն դատարանում, որը նույնպես այն թողել է ուժի մեջ:
Լապշինին երեկ երեկոյան հատուկ չվերթով տեղափոխել են Բաքու: