|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող տագնապալի իրադարձություններին: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից տարածված հաղորդագրության մեջ:
«Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից: Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև ընթացիկ տեխնիկական շփումները», - նշել է նա:
Բորելն ասել է նաև, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել երկրների միջև հակամարտության համապարփակ կարգավորմանը և կոչ է անում երկու երկրներին` փնտրել խաղաղ լուծումներ՝ «կայունություն պահպանելով տարածաշրջանում»:
Փաստաթղթում նշվում է նաև, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարը կապեր է պահպանել ԵԱՀԿ ներկայիս համանախագահության հետ: