|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Եվրոպական միությունը, ամենայն հավանականությամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 29-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մենք նոր պատժամիջոցներ ենք սահմանում Իրանի նկատմամբ, և ես նաև ակնկալում եմ, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառենք ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Սա նրանց կդասի «Ալ Քաիդա»-ի, «Համաս»-ի, «ԴԱԻՇ»-ի հետ նույն շարքում։ Եթե դուք գործում եք որպես ահաբեկիչ, ձեզ պետք է վերաբերվեն որպես ահաբեկչի։ Ակնհայտ է, թե ինչ ենք տեսնում. Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը և ռեժիմի կողմից ձեռնարկված միջոցները իսկապես ծանր են։ Ահա թե ինչու մենք նաև հստակ ուղերձ ենք հղում, որ եթե դուք ճնշում եք մարդկանց, դա գին ունի, և դուք նաև պատժամիջոցների կենթարկվեք դրա համար», - ասել է նա։
Կալասը հայտնել է, որ ԱԳ նախարարների նիստի բավական հագեցած օրակարգ են ունենալու, որում ներառվելու է նաև ռուս-ուկրաինական պատերազմը։
ԵՄ բարձր ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենք նախատեսում են «սև ցուցակի» մեջ ներառել Ռուսաստանը փողերի լվացման հարցով։
«Կարծում եմ՝ ցանկացած միջոց, որը կստիպի Ռուսաստանին ներգրավվել իրական բանակցություններում, լավ է, և մենք այսպես ենք առաջ շարժվելու»,- հայտնել է Կալասը։
Քննարկվելիք հարցերի շրջանակում կներառվի նաև իրադրությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Գազայում և Սիրիայում։