|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավանություն է տվել Պենտագոնին ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընգրկելու օրինագծին: Այն իրենից ներկայացնում է 2019 թ. ապրիլին Իրանում ԱՄՆ ԶՈւ Գլխավոր շտաբին երկրում արգելելու վերաբերյալ օրենքի լրացում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Օրենքի համաձայն Պենտագոնի բոլոր անդամները և դրա հետ կապ ունեցող անձիք համարվում են ահաբեկչական:
Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի 9-ին ԱՄՆ-ն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դասել էր ահաբեկչական խմբավորումների շարքին: Իսկ այս քայլը հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո առաջացած լարվածության հետևանք է: