|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, հունիսի 25-ին ընդունել է օրինագիծ ոստիկանության բարեփոխման վերաբերյալ. գրում է Reuters-ը։
Մասնավորապես, նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 236 կոնգրեսական, իսկ դեմ՝ 181-ը։ Այժմ նախաձեռնությունը կուղարկվի Սենատ, որտեղ մեծամասնությունը հանրապետականներն են։
Դեմոկրատները նախաձեռնել են բարեփոխումը՝ երկրում ռասիզմի և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային ցույցերից հետո։
Ըստ օրինագծի՝ արգելվում է ձերբակալության ժամանակ խեղդող հնարքի գործածումը. այն նախատեսում է իրավապահների կողմից ուժի կիրառման դեպքում քաղաքացիական հայցերի քննում։ Բացի այդ, ոստիկանությունում մարդկանց աշխատանքի կընդունեն միայն ողջ կենսագրությունն ուսումնասիրելուց հետո։