|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Պանամայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 25 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է EFE գործակալությունը՝ հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգի (Sinaproc) տվյալներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով երկրի տարբեր հատվածներում ենթակառուցվածքներ են վնասվել, այդ թվում՝ ճանապարհներ, վարչական շենքեր, բնակելի տներ, եկեղեցիներ և առևտրային օբյեկտներ։
«Պանամայում երկրաշարժի հետևանքով 27 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, տարհանվել է նաև 300 մարդ, վնասվել է ավելի քան 400 շենք, այդ թվում՝ 118 կրթական հաստատություն», - ասվում է հաղորդագրության մեջ։