կարևոր
1465 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-07 21:56
Քաղաքական

3.2 կգ մարիխուանայի գործով ձերբակալվածը Վարդենիսի ՔՊ-ական ղեկավարի օգնականն է

3.2 կգ մարիխուանայի գործով ձերբակալվածը Վարդենիսի ՔՊ-ական ղեկավարի օգնականն է

ՔՊ-ական համայնքապետի ՔՊ-ական օգնականը կրիմինալի կիզակետում է հայտնվել։ Ոստիկանությունն օրերս Գեղարքունիքում ձերբակալել է երկու տղամարդու՝ 3․2 կգ մարիխուանա, ինքնաձիգի 3 պահեստատուփ ու փամփուշտներ պահելու համար։
Ոստիկանությունից հայտնել էին, որ նրանք թմրանյութը բերել էին Սյունիքից։ Մարտունի-Գետափ ճանապարհին նրանց մեքենան կանգնեցրել էին ոստիկանները։ Վարդենիսի բնակիչները փախուստի էին դիմել, բայց ոստիկաններին հաջողվել էր նրանց ձերբակալել։

Նրանցից մեկի մեքենայից էլ հայտնաբերվել են թմրանյութն ու փամփուշտները։

ABC Media-ի աղբյուրները հայտնում են, որ վերոնշյալ անձը Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի օգնականն է՝ Նորայր Մարտոյանը։

Նշենք, որ թե՛ Վարդենիսի համայնքապետը, թե՛ նրա օգնականը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են, Քաղպայմանագրի՝ Վարդենիսի ակտիվի ներկայացուցիչ։

Հավելենք նաև, որ 2022-ին Վարդենիսի ընտրություններին «Ահարոն Խաչատրյան» դաշինքով մասնակցած Խաչատրյանը նախկին հանրապետական է։ Իշխող ուժին է անդամագրվել համայնքապետի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց։