|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր առավոտյան լուրեր էին շրջանառվում, թե կաշառք վերցնելու փաստով Հայաստանի պաշտպանության նախարարության փոխգնդապետ է ձերբակալվել:
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից արդեն հաստատել են տեղեկությունը: ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետը 2011թ. նոյեմբերի 8-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայողին մեկ այլ զորամաս տեղափոխելու համար կաշառք ստանալու կասկածանքով:
N զորամասի շտաբի պետին 3000 ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 8-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: