|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ունենալով հատուկ պատրաստված ու մարտունակ ստորաբաժանումներ, ինչո՞ւ Ազգային անվտանգության ծառայությունը չկարողացավ ժամանակին հայտնաբերել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցուն: Այս ֆոնին պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը: Եվ ինչու՞ հենց նա:
«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ադրբեջանցուն հայտնաբերելու և վնասազերծելու գործողություններին ներգրավվել է նաև Դավիթ Սանամյանի կուրացիայի տակ գտնվող ԱԱԾ հակադիվերսիոն ստորաբաժանումը, սակայն այն չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը։
Ինչո՞ւ։
44-օրյա պատերազմից հետո ստեղծված այս հակադիվերսիոն ուղղվածության N ստորաբաժանման գորառութային նշանակությունը ընտրություններից առաջ Դավիթ Սանամյանը փոխում է, այն դարձնելով քաղաքային «զախվատ գրուպա»՝ իր գործառույթներով մոտեցնելով ԱԱԾ «Ալֆա» ստորաբաժանմանը:
Սակայն այն ստեղծվել էր ոչ թե ընդդիմադիրներին «զախվատ» անելու, այլ թշնամու դիվերսիոն հարձակումները կանխելու համար և իր արդյունավետությունն արդեն ցույց էր տվել Տեղ գյուղի դեպքերի ժամանակ:
Հակառակորդի դիվերսիոն խմբերի դեմ գործելու համար պատրաստված ծառայողներին, Սանամյանի որոշմամբ, ներգրավել են երկրի ներսում իրականացվող քաղաքական գործընթացներին։ Հետագայում նրանց տեսանք Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի տներում իրականացված խուզարկությունների ժամանակ, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի դուռը հսկելիս, երբ այնտեղ էին Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ նաև, որ N ստորաբաժանման ծառայողների մի մասին պարտադրաբար ներգրավել են Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված նախկին հոգևորականների անվտանգության ապահովման գործում։ Նրանք պարտավորված են եղել գիշերել օրինակ Նավասարդ Կճոյանի տան բակում: Այս օրինակները լավագույնս նկարագրում են, թե ինչից ինչ է դարձել հիշյալ ստորաբաժանումը:
«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ սրան զուգահեռ Դավիթ Սանամյանի ղեկավարության շրջանում նույն ստորաբաժանումում կադրային ջարդ է իրականացվել։ Տարբեր հանգամանքներում, առանց ծառայողական քննության և հստակ բացատրության, անձնակազմի մոտ 40 տոկոսը հեռացել կամ հեռացվել է ծառայությունից։
Այսինքն՝ մի կողմից փոխվել է ստորաբաժանման գործառութային նշանակությունը, մյուս կողմից այն կորցրել է պատրաստված ու փորձառու անձնակազմի զգալի մասը։ Արդյունքում թուլացել են ստորաբաժանման ողնաշարն ու մարտունակությունը, ինչի հետևանքը տեսանք Շաքիի դեպքերի ժամանակ:
Աղբյուրը՝ «Իշխանություն» լրատվական