կարևոր
727 դիտում, 59 րոպե առաջ - 2026-10-06 13:57
Աշխարհ

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը. Էբրահիմ Ազիզի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը. Էբրահիմ Ազիզի

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հնարավոր ռազմական հակամարտության։

«Մեր բանակը, լինելով երբևէ եղածից ավելի պատրաստված, գտնվում է լիակատար պատրաստության վիճակում և սպասում է, թե երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հաշվարկային սխալ թույլ կտան», - հայտարարել է Ազիզին։

Ազիզին այս հայտարարությունը հրապարակել է ամերիկյան ընկերությանը պատկանող X սոցիալական ցանցում՝ ընդգծելով Իրանի զինված ուժերի՝ ռազմական հակամարտության պատրաստ լինելու հանգամանքը։

«Վստահ եղեք՝ նրանց ստացած պատասխանը կլինի ավելի կոշտ և կործանարար, քան երբևէ», - հայտարարել է Ազիզին։