|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Ցանկացած բանական, տրամաբանող և պատմություն իմացող մարդ գիտի, որ այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը:
Հին աշխարհի մարդիկ ոչ միայն ավելի իմաստուն էին, այլև առավել խորագետ, քան այսօրվա «ինտելեկտուալների» ճնշող մեծամասնությունը: Հին աշխարհի մարդիկ գիտեին ամենակարևորը` իրական կյանքի հմտություններ:
Հիմա էլ ասեմ` էսօրվա «խաղաղությունը», որն հիմնված է ուժերի անհամաչափության վրա, և Ադրբեջանի շարունակական հարձակողական սպառազինության ձեռքբերման վրա, շատ կարճ է տևելու երկու ամենահավանական ելքով.
1. Ադրբեջանը հետևողականորեն կհասնի նրան, որ հայերը ինքնակամ կսկսեն հարմարվել սեփական ինքնիշխանության սահող էքսպանսիային, դրանից բխող բոլոր վատ հետևանքներով:
2. Ադրբեջանը չնչին դիմադրության դեպքում կսկսի շանտաժի կամ ուժի կիրառման սցենարը: Իսկ ուժերի անհամաչափության պարագայում դարձյալ` բոլոր վատ հետևանքներով:
ԵՒ միայն մեկ տարբերակ կա հարաբերական խաղաղության վիճակի պահպանման համար` հետևողականորեն վերականգնել ռազմա-քաղաքական հավասարակշռությունը:
Մնացյալ լիբերալ-իդեալիստական հեքիաթները (փոխկապակցվածությունը ու նման հեքիաթներ) վաղուց ոչինչ չարժեն»։