կարևոր
3268 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-01 14:13
Քաղաքական

Մարտի 1–ն այսօրվա նախադեպն էր, այսօրվա սկիզբը. Աղվան Վարդանյան

Մարտի 1-ը իհարկե ողբերգություն էր, մարտի 1-ի հանցագրոծները մինչև այսօր չեն բացահայտվել, ընդհակառակը, նրանք են մեղադրել, մանիպուլացնելով հանրությանը ուրիշներին և մարտի 1-ը մեր պատմության մի դրվագն է, որ այն ժամանակվա ընդդիմություն հայտարարողները, Արցախի հարցից հրաժարվողները, կարողացան տարիներ շարունակ օգտագործել և ճնշում բանեցնել պետության վրա, պետական կառույցների վրա, և այսօր էլ, այս ողբերգությունները պայմանավորված են այդ մանիպուլիացիաներով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Սա ձեռագիր է՝ մանիպուլացնել հասարակությունը, այնուհետև ասել սա հասարակության կարծիքն է։ Սա բոլոր ոլորտներում է, մարտի 1-ի հիմնական կազմակերպիչները, որոնք իրենց իշխանության օրոք առանց պետական դիրքորոշում արտահայտվելու արդարացվեցին եվրոպական դատարաններում, բայց մարտի 1-ը այսօրվա սկիզբն էր։ Պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանի, Արմեն Սարգսյանի եղբայրը ամիսներ առաջ ասել էր, որ նրանք, ովքեր կազմակերպեցին մարտի 1-ը, նրանք այսօրվա իշխանությունն են»,- ասա նա:

Պատգամավորը շնեց, որ կգա ժամանակ ամեն ինչ կբացահայտվի. «Գնդակահարություն չի եղել, եղել են զոհեր, հայտարարվել է արտակարգ դրություն, եթե Դուք մի քիչ ուսումնասիրեք այդ կադրերը, կտեսնեք, որ այն ժամանակվա ընդդիմությունն է հրահրել և ցանկացած գնով փորձել տապալել սահմանադրական կարգը»,- նշեց նա: 

Պատգամավորը հավելեց, որ ինքը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը երբևէ որևէ հարցով առևտրի գնացող չէ։