կարևոր
883 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-05 17:58
Աշխարհ

Ռուսական հարվածներից Սև ծովում զոհվել է քաղաքացիական նավի նավապետը․ Զելենսկի

Ռուսական հարվածներից Սև ծովում զոհվել է քաղաքացիական նավի նավապետը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական երկու անօդաչու թռչող սարք Սև ծովում հարվածել է քաղաքացիական նավի, որը պատկանում էր Թուրքիային և տեղափոխում էր եգիպտացորեն: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ հարձակումը տեղի է ունեցել չեզոք ջրերում։

Զելենսկու խոսքով՝ նավի վրա գտնվում էին Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ: Նավապետը զոհվել է, ևս մեկ անձի ճակատագիրը ներկայում պարզվում է: Փրկվել է անձնակազմի 11 անդամ, որոնցից մեկը վիրավոր է։

Ըստ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի՝ նավն Ուկրաինայի Իզմայիլի նավահանգստից ուղևորվում էր Իտալիա։ Նախնական տվյալներով՝ չորաբեռնատար նավի վրա հարձակումն իրականացվել է Ռումինիայի ափերից 20 ծովային մղոն (37 կմ) հեռավորության վրա։